Սահարա անապատի վերականգնվող էներգառեսուրսները կարող են ապահովել էլեկտրականությամբ ողջ Երկիր մոլորակը․ Ամինա ալ-Հաբայբե

Սահարա անապատի վերականգնվող էներգառեսուրսները կարող են ապահովել էլեկտրականությամբ ողջ Երկիր մոլորակը․ Ամինա ալ-Հաբայբե

Բրիտանական Նոթինգհեմ Թրենտ համալսարանի պրոֆեսոր Ամինա ալ-Հաբեյբեն կարծում է, որ Սահարա անապատի վերականգնվող էներգառեսուրսները Աֆրիկայում կարող են ապահովել էլեկտրականությամբ ողջ Երկիր մոլորակը։ Այս մասին հայտնում է Obozrevatel-ը։ Արեւային էներգիա արտադրող ֆերման Սահարայում կարող է արտադրել երկու հազար անգամ ավելի շատ էլեկտրականություն, քան մոլորակի ամենահզոր էլեկտրակայանները։ Գիտնականը հաշվել է, որ անապատի մակերեսը, քանի որ 9 մլն քառաուսի կիլոմետր է, ապա տարեկան արեւային ճառագայթների էներգիան կազմում է 22 միլիոն գեգավատտ։ ՆԱՍԱ-ի գնահատականների համաձայն, ամեն քառակուսի մետրին Աֆրիկյան Սահարայում, հասնում է տարեկան 2000-3000 կվտ/ժ էներգիա։ Անապատում արեւային էներգիայի արտադրության երկու եղանակ կա՝ աշտարակային տիպի կայաններում արեւային էներգիայի կոնցենտրավորում եւ սովորական ֆոտոէլեկտրական արեւային մարտկոցների կողմից էլեկտրականության արտադրություն։ Գիտնականը սակայն կարծում է, որ ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունները թույլ չեն տալիս նման ֆերմա կառուցել եւ կարող են բերել անապատի կլիմայական պայմանների փոփոխությանը, ինչպես օրինակ՝ տեղումների հաճախակիացմանը, բուսածածկույթի մակերեսի ավելացմանը։ Սակայն ապագայում սա լիովին հնարավոր տարբերակ է։