Արուսյակ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

Արուսյակ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով Ալեքսանյանի նկատմամբ գրավ կամ տնային կալանք կիրառելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ դատախազը պահանջում էր անփոփոխ թողնել կալանավորումը՝ պնդելով, թե մնալով ազատության մեջ՝ դատավորը կարող է փախուստի դիմել և խոչընդոտել գործի քննությանը։ Պաշտպանները միջնորդել էին Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառել գրավ կամ տնային կալանք՝ որպես գրավ առաջարկելով բնակարանը՝ 55 մլն դրամ արժողությամբ։

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը՝ երեք ամիս ժամկետով։