Վարչապետը իջավ ցուցարարների մոտ (տեսանյութ)

Վարչապետը իջավ ցուցարարների մոտ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից մոտ մեկուկես ժամ անց իջավ կառավարության բակ, որ հանդիպի զոհված զինվորների ծնողներին։ Նրանք, հիշեցնենք, պահանջում են, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներին տրամադրված գումարի նման իրենց էլ գումար հատկացնեն՝ որպես օգնություն։  

Այս պահանջով Մառոզ մականունով հայտնի Մարգարիտա Խաչատրյանը առավոտ ժամը 11-ից, երբ մեկնարկել էր կառավարության նիստը, նստել էր կառավարության շենքի դիմաց և պահանջում էր, որ վարչապետն իջնի և զրուցի իրենց հետ, հակառակ դեպքում ինքը չի հեռանա այդտեղից։