ԱՄՆ-ում կհետաքննեն ներման շնորհման հետ կապված հնարավոր կոռուպցիոն մեխանիզմը

ԱՄՆ-ում կհետաքննեն ներման շնորհման հետ կապված հնարավոր կոռուպցիոն մեխանիզմը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Սպիտակ տան հետ կհետաքննի նախագահի կողմից ներման շնորհման հետ կապված հնարավոր կոռուպցիոն մեխանիզմը։ Համաձայն գաղտնազերծված դատական փաստաթղթերի, կոռուպցիոն սխեման, ամենայն հավանականությամբ, ենթադրում է «էական քաղաքական ներդրում՝ նախագահի կողմից ներման շնորհման կամ պատժաչափի կրճատման դիմաց»։ Հետաքննության շրջանակներում ներգրավված բոլոր անձանց անունները պահվում են գաղտնի։ Հայտնի է միայն, որ հետաքննության շրջանակներում դատավորը թույլատրելի է հետաքննող դատախազներին հասանելիություն էլեկտրոնային սարքերին, որպեսզի հնարավոր լինի պարզել «կաշառք ներման դիմաց» սխեման։