Արցախի հարցը արդեն լուծվել է․ Հայաստանը Արցախում որևէ խոսք չունի

Արցախի հարցը արդեն լուծվել է․ Հայաստանը Արցախում որևէ խոսք չունի

Արցախի հարցը արդեն լուծվել է։ Ես չեմ ուզում հուսահատեցնել մարդկանց, սակայն հիմա Արցախը այնպիսի վիճակում է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը որևէ խոսք չունի։ Հայաստանը չկա այնտեղ, Հայաստանը Արցախում դերակատար չէ։ «Առաջին ալիքն» տված հարցազրույցում ասել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արյդոք հիմա էլ է այն կարծիքին, որ Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է։

«Միակ բանը այդ հումանիտար օգնությունն է, շինարարությունն է, տնտեսության վերականգնում է։ Այո, բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, որովհետև հիմա Ռուսաստանը այնքան խնդիրներ ունի, որ մինչև անգամ այդ բանալին կարող է կորցրած էլ լինել»,- հավելել է նա։