«Հրապարակ». Պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը

«Հրապարակ». Պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլի» նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի այսօր՝ սեպտեմբերի 24-ին: Ուշագրավ է, որ հարցի հիմնական զեկուցող է նշանակվել ոչ թե այս գործընթացի «քավոր»՝ իմքայլական Վլադիմիր Վարդանյանը, ով երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում՝ աշխատակազմի ղեկավար, եւ Հրայր Թովմասյանի հետ նախկինում բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել, այլ պետաիրավականի անդամ Սուրեն Գրիգորյանը։ Նախագիծը հանձնաժողովում ընդունվելուց հետո կմտնի լիագումար նիստի օրակարգ, կքննարկվի հոկտեմբերի 1-ին մեկնարկվելիք ԱԺ քառօրյայի ընթացքում։