«Հրապարակ». «Պետք է չօտարացնենք մեր ժողովուրդը մեր տոհմային առաքինութենեն»

«Հրապարակ». «Պետք է չօտարացնենք մեր ժողովուրդը մեր տոհմային առաքինութենեն»

Անկախության տոնի հաջորդ՝ կիրակի օրը, Էջմիածնի Սբ Գայանե եկեղեցում կաթողիկոսը պատարագ է տվել։ Եկեղեցում եւ բակում ասեղ գցելու տեղ չկար․  սփյուռքից հյուրեր, Գագիկ Հարությունյանը, Արմեն Սարգսյանը՝ տիկնանց հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը, Շահեն Կարամանուկյանն ու եղբայրը, Մանուկ Թոփուզյանը, Աղվան Վարդանյանը, ուրիշներ: Իսկական սեւերի հավաք։

Սրբազաններին հարց ուղղեցինք նախորդ օրվա պարի՝ կանացի հագուստներով տղամարդկանց բեմականացման մասին, ոչ ոք չէր ուզում պատասխանել` «չենք տեսել»: Միայն Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանն ասաց․ «Ես ո՛չ լսել եմ, ո՛չ էլ ադոնց բաներով կհետաքրքրվիմ, մենք կաղոթենք, այդքան համբերություն ունինք սպասելու՝ այսօր կսխալվեն, վաղը իրենք իրենց կսրբագրեն, մենք դուռը բաց կենենք, որ ժողովուրդը չօտարանա, պետք է չօտարացնենք մեր ժողովուրդը մեր տոհմային առաքինութենեն»: