Մարտի 1-ին Իրանում խորհրդարանական ընտրություններ են

Մարտի 1-ին Իրանում խորհրդարանական ընտրություններ են

Իսլամական խորհրդարանի 12-րդ և  առաջնորդության բանիմացների ժողովի 6-րդ գումարման ընտրությունները 2024 թվականի մարտի մեկին միաժամանակ կանցկացվեն Իսլամական Իրանում։ 
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդմամբ, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչ Հոջաթ-օլ-էսլամ Քազեմ Սեդիղին ուրբաթօրյա աղոթքի քարոզներում ժողովրդի ակտիվ մասնակցությունը թարմ շունչ, նոր իրադարձություն և Իրանի կարողությունների բարձրացում որակելով, ասել է․ 
«Ընտրությունները թշնամիների աչքին փուշ են, իսկ բարեկամների համար՝ աչքի լույս»։

Թեհրանի ուրբաթօյա աղոթապետն անդրադառնալով  ընտրություններին տարբեր խավերի մասնակցության անհրաժեշտությանը  ընդգծել է.
«Ընտրություններին ակտիվ մասնակցությունը կնպաստի Իրանի առաջընթացին և  կհուսահատեցնի թշնամուն»։