Բելառուսը Հայաստանի հետ գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսը Հայաստանի հետ գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և երկու երկրների  գործընկերության զարգացման հույս  հայտնել:

Այս մասին ասվում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Համոզված եմ, որ Ձեր կառավարման հարուստ փորձը, պետական խնդիրների լուծման պրոֆեսիոնալ մոտեցումը թույլ կտան հետագայում էլ հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել բոլոր նպատակակետերին՝ ի շահ հայ ժողովրդի», - ասվում է շնորհավորական ուղերձում։

Բելառուսի ղեկավարը նշել է, որ հույս ունի կառուցողական երկխոսության շարունակության՝ ուղղված հայ- բելառուսական համապարփակ գործընկերության զարգացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը։

Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, առողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։