Պուտինի վարկանիշը Զելենսկին է բարձրացնում

Պուտինի վարկանիշը Զելենսկին է բարձրացնում

Զելենսկին իտալական Rai հեռուստաալիքի Cinque minuti ծրագրին տված հարցազրույցում ասում է․ « Պուտինն ինձ փորձել է սպանել 10 անգամ»։ Փորձենք հասկանալ այդ հայտարարության իմաստը։ Տարբեր մեկնաբանություններ կարելի է անել, բայց կա մի ռեալություն, որը եթե մի փոքր հաշվի առնվեր, մյուս մեկնաբանություններն ավելորդ կլինեին։ Հասկանալի է, այդ հայտարարությամբ Զելենսկին առաջին հերթին Արևմուտքի վրա «թանկ է ծախում» իր նվիրվածությունը․ «Սա հետախուզության և հատուկ ծառայությունների տվյալներ են»,- հայտարարում է նա։

 Կա մի բան, որ Զելենսկին վրիպել է։ Լայնածավալ պատերազմում գտնվող երկրի ղեկավարը հաշվի չի առել, որ այդ ու նման հայտարարություններից հետո ՌԴ նախագահի վարկանիշն իր երկրում ահագնորեն կաճի։ Ցանկացած երկրի ղեկավար առաջին հերթին պետք է հաշվի առնի հեղինակության վարկանիշ՝ իր երկրում։  Բոլոր այն դեպքերում, երբ երկրի ղեկավարն այլ պետության շահերով է գործում, նրա վարկանիշը սեփական  երկրում զրոյանում է։ Դեպքերը մեր աչքի առաջ են և պետք չէ այլ գործոն փնտրել, հասկանալու, թե ինչու է Փաշինյանի վարկանիշը ժողովրդի մոտ զրոյացել։ Նա Հայաստանի պետական շահով չի առաջնորդվում։ Ինչևէ, Զելենսկին փորձելով բարձրացնել իր կարևորությունն Արևմուտքի աչքում, բարձրացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը։

Հասարակական կարծիքի հիմնադրամի (FOM) անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ հարցված ռուսաստանցիների  83%-ը դրական է գնահատում Վլադիմիր Պուտինի գործունեությունը։ Նախագահին վստահում է հարցվածների մոտ 82%-ը։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Երկրի ղեկավարը եթե սեփական հողի վրա ամրություն ունի, ողջ աշխարհն անգամ չի կարող նրան սասանել։ Միաժամանակ սա դաս է զելենսկիներին, որ օտարին ծառայելով վաղ թե ուշ կանգնում ես սեփական ժողովրդի դատի առաջ։ Նման դեպքում օտար երկիրը «ձեռքերը լվանում» ու մի կողմ է կանգնում։