Հաստատ չէինք վրիպի․ ՌԴ-ում խոսել են Զելենսկու «մահափորձի» մասին

Հաստատ չէինք վրիպի․ ՌԴ-ում խոսել են Զելենսկու «մահափորձի» մասին

Ռուսաստանը չի ծրագրում «վերացնել» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ Ուկրաինային նվիրված՝ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։ 

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արևմտյան երկրների որոշ ներկայացուցիչներ քննադատել էին Մոսկվային՝ Ուկրաինայի ղեկավարի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Օդեսա այցելության ժամանակ որոշ թիրախների վրա հարձակումների համար։ Ինքը Զելենսկին հաստատել էր, որ հարձակում է եղել իր ավտոշասարյան վրա, ակնարկելով, որ դա մահափորձ էր, ինչպես նաև հայտնել պայթյունների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։

«Իրո՞ք կարծում եք, որ եթե մենք իսկապես ցանկանայինք հարվածել Զելենսկու ավտոշարասյանը՝ չէինք կարողանա դա անել։ Եվ փորձեք պատասխանել։ Միայն ազնվորեն»,- ասել է Պոլյանսկին՝ հերքելով Ուկրաինայի առաջնորդին սպանելու ենթադրյալ ծրագրերի մասին լուրերը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի համար առավել կարևոր նպատակ է Օդեսայում ռազմածովային անօդաչու թռչող սարքերի արտադրության արտադրամասի ոչնչացումը, որոնք հավաքվում են Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարվող բաղադրիչներից։

Ավելի վաղ, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մտադրվել և ցանկություն էլ չունի «վերացնել» Զելենսկուն։