Արցախի մասին ֆիլմը՝ Կաննի միջազգային կինոփառատոնում

Արցախի մասին ֆիլմը՝ Կաննի միջազգային կինոփառատոնում

Արցախյան թեմատիկայով ֆիլմը, որը Հայաստանի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրանքն է հանդիսանում, ներառվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում։ Ֆիլմի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը։ Ֆիլմը կոչվում է «Եթե քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe)։ Այն ներառվել է դեբյուտային ֆիլմերի ցանկում։

Նորա Մարտիրոսյանը Ֆրանսիայում հայտնի ռեժիսոր է, ներկայումս դասավանդում է Բորդոյի գեղարվեստի ակադեմիայում։ Նրա «Միջանցիկ քամի» եւ «1937» ժապավենները ներառվել են Պոմպիդուի անվան արվեստների կենտրոնի հավաքածուի կազմում։ Արցախյան թեմատիկայով ֆիլմը ռեժիսորի առաջին լիամետրաժ կինոնկարն է։