Քանի սահմանային միջադեպ է գրանցվել Ղարաբաղյան ճակատում՝ 2015-2020 թվականներին

Քանի սահմանային միջադեպ է գրանցվել Ղարաբաղյան ճակատում՝ 2015-2020 թվականներին

Ճգնաժամային խմբի crisisgroup.org կայքի համաձայն, 2015 թվականի հունվարի մեկից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա սրացումը, Ղարաբաղյան հակամարտության ճակատում արձանագրվել է առնվազն 292 սահմանային միջադեպ։ Այդ միջադեպերից 176-ը եղել է ծանր սպառազինությունների կիրառմամբ, 70-ը եղել են հատուկ գործողություններ, իսկ 40-ը կապված են եղել դրոնների հետ։

Ընդ որում, երկու կողմն էլ, համաձայն Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի մասին Ճգնաժամային խմբի վերջին զեկույցի, երկու կողմնէլ մինչեւ 2020 թվականը ավելացրել է իր զինանոցը, գնել է հարձակողական ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, «օդ-ցամաք» տիպի հրթիռներ, հակատանկային համակարգեր եւ հեռահար ականանետներ։

2015 թվականից սկսած հատուկ դիվերսիոն խմբերի կիրառությունը սահմանային միջադեպերում կրել է գրեթե մշտական բնույթ։ Իսկ ահա սկսած 16 թվականից կիրառության մե են դրվել հետախույզ դրոնները կամ կամիկաձե-դրոնները։