Հայտնի է տասնամյակի լավագույն երաժշտական ալբոմը

Հայտնի է տասնամյակի լավագույն երաժշտական ալբոմը

Pitchfork հրատարակչությունը կազմել է վերջին տասնամյակի գլխավոր երաժշտական հավաքածուների ցանկը՝ բաղկացած 200 անունից։ Առաջին հորիզոնականում, այդ ցանցկի, հայտնվել է Ֆրենկ Օուշենի Blonde-ը։ Օուշենը ճանաչվել է սերնդի ձայն եւ դրվատել են այն բանի համար, որ դյուրությամբ կարողանում է մեկ ժանրից անցում կատարել մյուս ժանրին։ Երկրորդ տեղում Քանյե Ուեսթի My Beautiful Dark Twisted Fantasy սկավառակն է, որը անվանել են արտիստի «հսկայական ես-ի արտացոլում»։ Լավագույն եռյակը եզրափակում է Բեյոնսեի «Բեյոնսե» հավաքածուն։ Ապա արդեն գալիս են Քենդրիկ Լամարկի To Pimp a Butterfly-ը եւ Ֆիոնա Էփլի The Idler Wheel Is Wiser Than the Driver of the Screw and Whipping Cords Will Serve You More Than Ropes Will Ever Do-ն։