Խորհրդավոր գրառում՝ դժոխքից դրախտ ընկածի վրայով

Խորհրդավոր գրառում՝ դժոխքից դրախտ ընկածի վրայով

Նիկոլի համար հայ ժողովուրդը եղած- չեղած մեկ է։ Խաբելով եկել է, թե իբր Հայաստանում երկու միլիոն վարչապետ կա, այսինքն ձեր խոսքը ինձ համար օրենք է, հիմա մարդ չի ճանաչում։ Ինքն է որ կա,  ինքն ու իր մերձավորներն են, որ կան։ Ոնց որ այլմոլորակային լինի, թաքցրած «պասադկա են անում մի գյուղում կամ մի տեղ» , թաքցրած էլ տանում։ Բայց որպեսզի «մարդկանց աչքերին թոզ փչի», թե ժողովրդի ուշքը գնում է իր համար, իր նազիր- վեզիրների միջոցով ,, կլոունադա է կազմակերպում։

Մի քանի խաղացող է բեմ հրավիրում ու նրանք «իրեք մանեթանոց» սեր են խոստովանում․

«Վա՜յ բա գիտե՞ս, կյանքը մեզ համար դժոխք է դարձել, դու եկար ու դրախտ դարձրիր»։ Նման բեմականացումերից ազգն է ոչնչանում, ու դա շատ լավ է գիտակցում Նիկոլ Փաշինյանը։ Էն օրը սոցիալական ցանցերում վխտացող մի ադրբեջանցի գրառում էր արել դրախտ ընկած մարդու վրայով․ «Սրան որ քացով տնից դուրս շպրտեն, ավելի լավ դրախտ կընկնի»։

Արցախի 75 տոկոսը տալուց, Հայաստան ներխուժելուց ու տարածքներ զավթելուց, տասնյակ հազարավոր զոհ ու հաշմանդամից հետո   եթե որևէ  հայի կյանք դրախտ է  դարձել,  ուրեմն այդ հայն ապրելու իրավունք չունի։ Նույնիսկ ադրբեջանցին է այդպես մտածում։ Ո՞վ է իրավունք տվել մի քանի դերասանի հայի անունից դեր ստանձնել։ Ո՞վ է իրականացնում այս դերաբաշխումը։ Սա Հայաստանը կործանման տանելու, հային ոչնչացնելու ամենակարճ ծրագրված ճանապարհն է։