Հպարտ եմ, որ եղել եմ քեզ հետ մարտի դաշտում, որ զգացել եմ այն հիրավի ահռելի ուժը և մարտական ոգին, որ բխում էր քեզանի

  Հպարտ եմ, որ եղել եմ քեզ հետ մարտի դաշտում, որ զգացել եմ այն հիրավի ահռելի ուժը և մարտական ոգին, որ բխում էր քեզանի

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չեմ կարող նկարագրել այն հպարտությունը և միաժամանակ այն ցավը, որ զգում եմ ես։ Իմ լավ ընկեր, իմ եղբայր, ոչ միայն ես, այլ ողջ հայ ազգն է սգում քո կորուստը։ Անասելի խորն է վիշտը, քանի որ մենք կորցրեցինք մեծ հայի, ազգի ու հայրենիքի մեծագույն նվիրյալ մարդու, հերոսի, ով իր կյանքը չխնայեց հանուն իր հայրենիքի։
  Հպարտ եմ, որ եղել եմ քեզ հետ մարտի դաշտում, որ զգացել եմ այն հիրավի ահռելի ուժը և մարտական ոգին, որ բխում էր քեզանից։ Դու և քո քաջ որդին բռնեցիք հավերժի ճամփան՝ չխնայելով ձեր կյանքը հանուն հայրենիքի։ Դու եղել ես, կաս ու կմնաս հայ ազգի համար որպես անմահ հերոս, Աստծո զավակ և անպարտելի արծիվ, ում օրինակով պետք է կրթվեն և դաստիարակվեն գալիք սերունդները, որպեսզի ունենանք ամուր և հզոր հայրենիք։ 
  Հավերժ փառք ու պատիվ քեզ, խոնարհումս հիշատակիդ առջև։»