Առաջնագծում արիաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ Հենրիկ Հակոբյանը

Առաջնագծում արիաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ Հենրիկ Հակոբյանը

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջնագծում արիաբարբ զոհվել է   ջրագնդակի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հակոբյան Հենրիկը: Այս մասին հաղորդում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում մեր հերոսների շարքին է միացել նաև Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի մարզիկներից մեկը՝ Հակոբյան Հենրիկը։
Լուսավոր, ընկերասեր, խելացի, բոլորին միշտ հասնող երիտասարդ։ Մենք հպարտ ենք, որ քեզ պես հերոս ունենք մեր թիմում։ Մենք բոլորս պարտական ենք Հենրիկի և իրեն պես հերոս տղաներին։ Հոգիդ հանգչի խաղաղությամբ մեր հերոս Հենրի՜կ»-ասված է հայտարարության մեջ: