Թրամփը հարկ եղած դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Մերձավոր Արեւելք

Թրամփը հարկ եղած դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Մերձավոր Արեւելք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ պատրաստ է զորքեր ուղարկել Մերձավոր Արեւելք, եթե դրա անհրաժեշտությունը զգացվի, սակայն ներկա պահին նման անհրաժեշտություն չկա։ Խոսքը Պարսից ծոցի շրջան ավելի քան հինգ հազարանոց ամերիկյան զորակազմ ուղարկելու մասին է։ ԱՄՆ նախագահը ասել է, որ այդ խնդրով խորհրդակցություններ է անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ Իրանի հետ առճակատման սրացման ֆոնին հարկ չկա ամերիկյան զինվորական ներկայություն ապահովել այդ շրջանում։ Միեւնույն ժամանակ նաեւ Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ եթե նման անհրաժեշտություն առաջանա, ապա ինքը վստահաբար կուղարկի զորքեր Մերձավոր Արեւելք։ Նա չի մոռացել Իրանը որակել ահաբեկչության երկիր եւ ասել, որ ԱՄՆ-ն դրա հետ չի հաշտվի։