Սեքսուալ սկանդալում հայտնված պրոդյուսերը պատրաստ է փոխհատուցում վճարել

Սեքսուալ սկանդալում հայտնված պրոդյուսերը պատրաստ է փոխհատուցում վճարել

Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը, ում մեղադրում են սեքսուալ բռնություն գործադրելու բազմաթիվ հանցանքների մեջ, հայտարարել է, որ պատրաստ է վճարել 44 միլիոն դոլար փոխհատուցում տուժածներին եւ վարկատուներին, ովքեր տնօրինում են իր ընկերության սնանկության գործերը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Նշված 44 միլիոնից 30 միլիոնը առաջարկվում է որպես փոխհատուցում տուժած կանանց, ընկերությունների աշխատակիցներին եւ վարկատուներին, իսկ 14 միլիոնը՝ դատական ծախսերը փակելու համար է նախատեսված։ Նշենք, որ երկու տարի առաջ Վայնշտայնը հայտնվեց սեքսուալ բռնությունների հետ կապված սկանդալի կենտրոնում ու մինչ այդ նրա ծաղկուն բիզնեսը քայքայվեց։