Դիվանագիտական նորմերի շրջանակներում ՌԴ դեսպանը որևէ սխալ չի գործել

Դիվանագիտական նորմերի շրջանակներում ՌԴ դեսպանը որևէ սխալ չի գործել
Գրիգոր Հովհաննիսյան

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի արարքում որևէ սխալ ու դատապարտելի բան չկա և սա տեղավորվում է դիվանագիտական արարողակարգի շրջանակներում։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, երբ  ԼՀԿ-ից Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ գիտի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչական մարմինն արդյոք հետաքրքրվե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերչ Քոչարյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի միջև օրերս կայացած հանդիպման խոսակցության բովանդակության վերաբերյալ։

Արման Բաբաջանյանն ընդգծեց՝ Մարտի մեկի ոճրագործության մեջ մեղադրվող անձի և մեր դաշնակից երկրի դեսպանի հետ երկժամյա հանդիպումը։ Նաև, թե մինչև հիմա դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ պարզաբանման։