Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի նվիրաբերած տարածքը

Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի նվիրաբերած տարածքը
Դավիթ Բաբայան

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց կոմիտեն նվիրատվություններ չի ստացել։

Նա, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ պետությանը տարածքներ նվիրաբերելու գործընթացին, ասաց, որ պետությունը դեռ չի ընդունել նվիրատվությունը։

Ըստ Բաբայանի՝ այս գործընթացը կասեցված է առայժմ, քանի որ Դատախազությունը վերապահումներ է հայտնել։ Կոմիտեի նախագահը անդրադարձավ նաեւ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելիս» հյուրանոցին՝ նշելով, որ այս պահին հյուրանոցը տնօրինում են Ավետիսյանները։

«Հրապարակ»-ի հարցին՝ թե տեղեկություններ կան, որ հյուրանոցը տնօրինում է Սասուն Միքայելյանի որդին, նա նշեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։