Մոսկվան անոնսավորեց

Մոսկվան անոնսավորեց

ՌԴ ԱԳՆ աղբյուրն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ աշնան սկզբին հնարավոր է 3+2 (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ) ձեւաչափով հանդիպում, եթե «երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկան եւ համավարակով պայմանավորված իրավիճակը թույլ տան»: Նրա ասելով՝ ներկայումս լարվածության թուլացման ուղղությամբ ջանքերում «համանախագահները մշտական շփումների մեջ են»:

Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ-ից Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հավանականության մասին տեղեկատվական արտահոսքը հաջորդում է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին, որի մասին Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է, թե դիվանագիտական լավ արդյունք է ունեցել: