Գեղամ Պետրոսյանը կտրականապես հերքել է դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքը

Գեղամ Պետրոսյանը կտրականապես հերքել է դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքը

Օրերս ձերբակալված, հունիսի 6-ին էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը երեկ երեկոյան կալանավորվեց։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն ասաց, որ կալանավորման որոշումը բողոքարկվելու են Վերաքննիչ քրեական դատարան։

Պաշտպանի խոսքով՝ Պետրոսյանը դիրքորոշում է հայտնել, որ չի ընդունում մեղադրանքը եւ կտրականապես հերքել է այն։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» քրեական գործով Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։