Այդպես չեն վարվում․ Թրամփը մեղադրել է Չինաստանին

Այդպես չեն վարվում․ Թրամփը մեղադրել է Չինաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի առեւտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։ Այս մասին, ըստ Fox News-ի փոխանցման, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ «Ես հաստատ կհասնեմ Չինաստանի հետ առեւտրային գործարքի համաձայնագրին»,- ասել է նա՝ հեռուստակայանի հետ զրույցի ընթացքում։ «Կարող եմ ասել, որ ես ուզում եմ հասնել համաձայնագրի կնքման, սակայն այն ինչ նրանք անում են, շատ վատ է։ Մենք ունեինք համաձայնագիր, սակայն նրանք փորձեցին պայմանավորվածությունները փոխել։ Այդպես չի կարելի անել»,- իր խոսքում շեշտել է ԱՄՆ նախագահը։