«ԻՀՊԿ-ն ճանաչել որպես ահաբեկչական»․ Իսրայելը դիմել է աշխարհին

«ԻՀՊԿ-ն ճանաչել որպես ահաբեկչական»․ Իսրայելը դիմել է աշխարհին

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նամակ է ուղարկել աշխարհի 32 երկրների՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի դեմ։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր օգտահաշվում։
Կացը կոչ է արել այդ երկրներին պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ շաբաթավերջին Իսրայելի վրա Թեհրանի հարձակումից հետո:

Հրեական պետության գլխավոր դիվանագետը հայտարարել է նաև, որ ինքը  ղեկավարում է Իրանի դեմ քաղաքական հարձակումը: