Որն է տարվա լավագույն սարսափ ֆիլմը

Որն է տարվա լավագույն սարսափ ֆիլմը

Screen Rant կայքը ներկայացրել է տարվա լավագույն սարսափ ֆիլմերի վարկանիշային աղյուսակը։ Ըստ այդմ «Ռեինկարնացիա» ֆիլմը, որը նկարահանել է սկսնակ ռեժիսոր Արի Աստերը, ճանաչվել է որպես տարվա լավագույնսարսափ ֆիլմ։ Ֆիլմի սյուժեի համաձայն, գլխավոր հերոսուհու մոր մահից հետո նրա տանը տարօրինակ, գերբնական դեպքեր են լինում։ Վարկանիշային աղյուսակի հեղինակի կարծիքով «Ռեինկարնացիան» ֆիլմ է, որը «հաստատ կուզենաս էլի դիտել»։ Երկրորդ տեղում Ջոն Կրասինկի «Լուռ տեղն» է։ Ռեժիսորը նաեւ սցենարիստներից մեկն է եղել ժապավենի եւ խաղացել է գլխավոր տղամարդու դերը։ «Լուռ տեղը» պատմում է մի ընտանիքի պատմություն, որն ապրում է հրեշներով բնակեցված վայրում։ Գլխավոր պայմանը հերոսների գոյապայքարն է եւ շփումն առանց մի ձայն հանելու։ Եռյակը եզրափակում է «Սուսպիրիա» ժապավենը, որը հեղինակել է իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն։ Գլխավոր դերերն այստեղ մարմնավորել են Տիլդա Սուինտոնը, Դորիս Հիքն ու Դակոտա Ջոնսոնը։