Փայտե ռուբլու եւ կայուն դոլարի մրցակցությունը 

Փայտե ռուբլու եւ կայուն դոլարի մրցակցությունը 

Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ ԱՊՀ-ում ՌԴ առեւտրում 80 տոկոսանոց ցուցանիշով գերակշռում է ռուսական ազգային արժույթը, իսկ առհասարակ առեւտրի 85 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։ Նախարարը նշել է, որ ԱՊՀ երկրների ազգային արժույթների մի մասը վաճառվում է Մոսկվայի բորսայում։

ԱՊՀ շրջանակից դուրս, օրինակ, ռուս-չինական առեւտրային հարաբերություններում ռուբլով եւ յուանով իրականացվել են գործարքների 95 տոկոսը։ Օրական ռուս-չինական առեւտրային սեկտորում իրականացվում է մոտ 200 միլիարդ ռուբլու գործարք։ Դրա  շնորհիվ, ըստ Ռեշետնիկովի, Ռուսաստանը կարողանում է յուանը կիրառել ոչ միայն Չինաստանի հետ առեւտրային հարաբերություններում, այլ նաեւ այլ երկրների հետ առեւտրային հարաբերություններում, ինչով էլ հնարավոր է դառնում ռուսական տնտեսությանն ու քաղաքացիներին ապահովել տարատեսակ ապրանքներով։