«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ազատման դիմում է գրել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ազատման դիմում է գրել

Այսօր տեղեկություն ստացանք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Մեզ ասացին՝ նրան պարտադրել են, որ դիմում գրի գնա։ Կարծես թե շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցանկությամբ է, նա չի ցանկացել աշխատել Մացակյանի հետ։ 

Տեղեկությունը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց Վահե Մացակյանը՝ ասելով․ «Այո։ Ես գրել եմ, բայց հրամանը ստորագրված չի, հրամանը կստորագրվի, ես կազատվեմ ու ինչքան պետք է՝ ես հարցազրույց կտամ»։

Հարցին՝ ո՞վ է իրեն ասել, որ դիմում գրի, Մացակյանն ասաց՝ ոչ ոք չի ասել, ինքն է իր ցանկությամբ գրել։

Ինչ-որ խնդիրնե՞ր են եղել նախարարի կամ մյուսների հետ։ «Դե, մի քիչ համ առողջական խնդիրներ կան, համ մի քիչ ներքին խնդիրներ կան, ասում եմ՝ հրամանը կստորագրվի, ես Ձեզ խոսք եմ տալիս՝ երկար հարցազրույց կտամ»,-ասաց նա։

Իսկ նախարարի՞ ցանկությամբ է դա եղել, Մացակյանն ասաց․ «Չեմ կարող ասել, ինքը դեռ իր ցանկությունը չի հայտնել»։