Ինչ կլինի, եթե սկսվի ռուս-թուրքական ռազմական բախում․ «Версия Инфо»

Ինչ կլինի, եթե սկսվի ռուս-թուրքական ռազմական բախում․ «Версия Инфо»

2016 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես երբեք, մոտ էին պատերազմին, սակայն այն ժամանակ հնարավոր եղավ խուսափել։ Սակայն այսօր, կրկին ամպերը սկսում են կուտակվել։ Երկու երկրների զինված ուժերը մասնակցում են Սիրիայում ընթացող բախումներին եւ քաղաքական գործիչները դժվարանում են պայմանավորվել։ Իսկ ինչ կլինի, եթե ռուս-թուրքական ռազմական բախում տեղի ունենա։ Այս մասին ռուսական «Версия» պարբերականը զրուցել է Գլխավոր հետախուզական վարչաության պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Վասիլկեւիչի հետ։ Հատուկ ծառայությունների նախկին սպան նախ ընդգծեց, որ Ռուսաստանը, ինչպես եւ այլ որեւէ երկիր ունի Գլխավոր շտաբ, որը ամենօրյա ռեժիմով զբաղվում է ցանկացած պետության հետ հնարավոր պատերազմի դեպքում գործողությունների մշակմամբ, եւ եթե վաղը ասենք, Ռուսաստանը ստիպված լինի պատերազմել Արգենտինայի կամ Ավստրալիայի հետ, ապա հաստատ ՌԴ ԶՈՒ ԳՇ-ն կունենա հստակ պլան գործողություններ ծավալելու համար։ Անշուշտ նման պլան կա նեւ Թուրքիայի հետ կապված։ Էրդողանը, ըստ ռուս նախկին հատուկ ծառայության սպայի, առճակատման է գնում Ռուսաստանի հետ միայն այն հույսով, որ հնարավոր է լոկալ բախումներում թուրքական բանակը կարող է հասնել առավելության։ Ռուսաստանը Սիրիայում ունի ոչ մեծ ռազմախումբ, իսկ Թուրքիայի թիկունքին ողջ բանակն է, որը նաեւ համարվում է Եվրոպայի ամենահզոր բանակը։ Ուստիեւ ռուս-թուրքական ռազմական խոշոր բախման կամ պատերազմի դեպքում հիմնական ծանրությունը կկրեն թեւավոր հրթիռներն եւ ռազմադեսանտային ուժերը։ Հրթիռային հարվածներով, պատերազմի արդեն առաջին ժամերին կոչնչացվեն թուրքական հիմնական ավիաբազաները եւ ռուսական ավիացիան գերակայություն կհաստատի երկնքում, որը կարձակի դեսանտայինների ձեռքերը։ Դեսանտայինները կիջեցվեն թուրքական թիկունքի ստրատեգիական շրջաններում, կաթվածահար անելով խանգարելով թուրքական բանակի առաջընթացին, ինչը հնարավորություն կտա ժամանակ շահել, որպեսզի ռուսական հիմնական ցամաքային ուժերը Հայաստանով եւ Վրաստանում գրոհի անցնեն։ Արդեն մեկ օր անց պատերազմի ելքը կորոշվի, եւ հաջորդող օրերը թուրքական կողմի համար դանդաղ հոգեվարքի ժամանակահատվածը կլինի, ինչպես եղավ Սահակաշվիլու զորքերի պարագայում։ Վճռական դերակատարություն այս հարցում կունենա այն, որ ռուսական կողմն ունի տեխնիկական առավելություն։ «Կալիբր» հրթիռների փորձարկումով Մոսկվան նաեւ Թուրքիայի համար անհաս բարձրունքի վրա է։ Այնուհանդերձ, Վասիլկեւիչը հույս ունի, որ այդ առավելությունն ապացուցելու հարկ չի լինի։

«Версия Инфо»