Անսպասելի արդյունքներով ընտրատեղամասերը

Անսպասելի արդյունքներով ընտրատեղամասերը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով բացարձակ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը՝ հավաքելով 884 հազար 849 ձայն։ Սակայն եղան ընտրատեղամասեր ու համայնքներ, որոնք, այնուամենայնիվ, ընդհանուր պատկերին «չսազող» արդյունքներ գրանցեցին։ Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում առաջատարը ՀՅԴ-ն է։

20/16 ընտրատեղամասում՝ Գեղամավան գյուղում,  ընտրությանը մասնակցել է 881 ընտրող, որից 664-ն իր ձայնը տվել է ՀՅԴ-ին։ Իմ Քայլը դաշինքը հավաքել էր 183 ձայն, ԲՀԿ-ն՝ 11 քվե։ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից է մարզի նախկին մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։ Այս տվյալներից ենթադրելի է դառնում, որ այս մարզում ՀՅԴ-ն նպաստավոր դիրքերում է։

Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված 9/50 ընտրական տեղամասում 
մասնակցությունը կազմել է 50,55 տոկոս։ Ձայների 55,12 տոկոսով (430 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էր։ Երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝  ձայների 13,33 տոկոսով (104 ձայն)։ Երրորդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 11,92 տոկոսով (93)։