«Միշտ չէ, որ ընկերները ճիշտ են»․ Ալվեսը՝ Մեսսիի հայտարարության մասին

 «Միշտ չէ, որ ընկերները ճիշտ են»․ Ալվեսը՝ Մեսսիի հայտարարության մասին

«Մեսսին առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Բրազիլիայի հավաքականի խաղացողների նկատմամբ։ Նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերու մի քանի մասնագետների նկատմամբ, ովքեր ամեն ինչ մի կողմ են դրել և պայքարում են իրենց երազանքների համար։

Մեսսին կարող է շատ բան ասել, սակայն միշտ չէ, որ կարելի է համակերպվել դրանց հետ։ Ընկերները միշտ չէ, որ ճիշտ են»,- Goal-ի հետ զրույցում նշել է Բրազիլիայի հավաքականի ավագ Դանի Ալվեսը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին, Copa America-ի շրջանակում երրորդ տեղի համար կայացած Չիլիի դեմ մրցավեճում հաղթելուց հետո, հրաժարվել էր մասնակցել պարգևատրման արարողությունը։ Խաղից հետո արգենտինացին նշել էր, որ այս քայլով փորձում է ցույց տալ, որ չի ցանկանում կոռուպցիայի մաս դառնալ։