Պապիկյան Սուրենի աչքը լույս․ ԵՄ-ն միլիարդ դոլար է խոստացել Հայաստանին

Պապիկյան Սուրենի աչքը լույս․ ԵՄ-ն միլիարդ դոլար է խոստացել Հայաստանին

ՀՀ հպարտ ՔՊ-ականները ոգևորված են՝ Եvրամիությունը որոշել է 2 միլիարդից ավելի փող տալ Հայաստանին՝ Պապիկյան Սուրոյի աչքը լույս։ Ինչպես երևում է, առյուծի բաժինը գնալու է ճանապարհաշինությանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այսուհետ բոլոր կարևոր տեղեկություններն ու խոշոր չափի գումարների ծախսումները թաքցնելու է հպարտ քաղաքացուց՝ մեկ անձից կատարվող գնումները  չեն հրապարակվելու, իսկ ասֆալտի եւ կարեւոր տենդերների մեծ մասը անցած 3 տարում հենց մեկ անձից գնումներով են արվել։

Ասֆալտի սիրահար Պապիկյան Սուրենի համար էլ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում՝ ում ուզի ասֆալտ անելու հնարավորություն տա, դրանից բխող բոլոր «գեղեցիկ» հետեւանքներով։ Շարքային ՔՊ-ականներն էլ են ոգևորված եւ դա հասկանալի է, ԵՄ-ն անպայման մի քանի ուրիշ ծրագրեր էլ կֆինանսավորի, անպայման՝ ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանություն, սեռափոխվածների ֆիլմեր, «Հուզանք ու զանգ»-եր: Սեմինարներ, հեչ որ չէ՝ կոֆե բրեյքներից օգտվելու հնարվորություն բոլոր իշխանականնները կստանան։ Բայց արդյունքում ջրազրկված գյուղացու հոգսը չեն հոգա, ունեզրկված ու տնազուրկ արցախցու խնդիրը չեն լուծի, քաղաքական պատճառներով գործազուրկ դարձած քաղաքացիների աշխատանքի հարցն էլ չի լուծվի, ոչ էլ թանկացումները կզսպեն ու տնտեսական ճգնաժամը կհաղթահարվի։ Նիկոլը կշարունակի քաղաքացուն համոզել, որ կարևոր չէ, որ ինքը աղքատ է, կարևորը՝ հպարտ լինի:

Նարեկ Դաջունց