ՀԱՊԿ-ում նոր կառույց է ստեղծվում․ նախաձեռնողը Ղազախստանն է

ՀԱՊԿ-ում նոր կառույց է ստեղծվում․ նախաձեռնողը Ղազախստանն է

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախաձեռնությամբ, ՀԱՊԿ-ում ստեղծվում է նոր կառույց, որը կոչվելու է «Խաղաղապահ առաքելությունների հարցերով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ»։

Նախաձեռնությունը արժանացել է կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների հավանությանը։ Բացի այդ, կառույցի անդամ պետությունների ներկայացուցիչները անդրադարձել են կազմակեպության ընթացիկ գործունեությանը, մտքեր փոխանակել միջազգային օրակարգի առավել ակտուալ հարցերի շուրջ։

Քննարկվել եւ հավանության են արժանացել նաեւ կազմակերպության գործունեության համար կարեւոր մի շարք փաստաթղթեր, որոնցից մեկը վերաբերում է ՀԱՊԿ կենսաբանական անվտանգությանը։