Վրեժը խորտիկ է, որը սառն են մատուցում․ Մակրոն-Լե Պեն

Վրեժը խորտիկ է, որը սառն են մատուցում․ Մակրոն-Լե Պեն

«Ռեգնում» լրատվականը անդրադարձել է ԵՄ-ի վերջին շրջանի զարգացումներին։ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին հոկտեմբերի 22-ին քաղաքագետների ու վերլուծաբանների համար ինտրիգ է ստեղծել՝ Բրյուսելում հանդիպելով Ֆրանսիայի նախագայի թեկնածու և «Ազգային շարժման» առաջնորդ Մարին Լե Պենի հետ։ Հանդիպումը կայացել է վերջինիս խնդրանքով։ Լեհաստանի վարչապետը մեկնաբանել է, որ նորմալ է «Ֆրանսիայի նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի բոլոր հավակնորդների հետ. Բայց Մարին Լե Պենն ինքը խոսելով այս հանդիպման մասին՝ մեկ այլ շեշտադրում է արել իր բլոգում՝ գրելով, որ համակարծիք է եղել Մորավեցկու հետ «ազգային պետոթյունների ինքնիշխանության անհրաժեշտության մասին և քննարկել է ԵՄ հանձնաժողովի կողմից անթույլատրելի շանտաժը Լեհաստանին։

Սա ըստ «Ռեգնումի» հոդվածագրի, այնքան էլ չի տեղավորվում երկկողմ հարաբերությունների նեղ շրջանակում։ Առավել ևս, որ Մորեցկին Բրյուսել էր եկել Եվրամիության առաջատար երկրների առաջնորդների հետ ընթացող գագաթնաժողովում հանդիպելու համար։ Առաջնորդներն իրենց ժամանակից 2 ժամ հատկացրել են «լեհական հարցի» քննարկմանը։ Վարշավան լրջագույն քննադատության է ենթարկվում, որի համար առիթ հանդիսացավ Լեհաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որ երկրի ազգային օրենսդրությունը գերակա է ԵՄ օրենսդրության նկատմամբ։

Ինչպես իր մեկնաբանություններում գրել է Deutsche Welle-ն, «Լեհաստանի հետ ԵՄ իրավունքի գերակայության հարցն ավելի է, քան Brexit»-ը։ Գերմանական ազդեցիկ պարբերականը գտնում է, որ անհրաժեշտ է վերջ դնել Վարշավայի նման պահվածքին։«Հարկ է կարծել, որ Մերկելի մեթոդը, որը հիմնված էր անգամ ամենահամառ անդամ-երկրների հետ անվերջանալի երկխոսության վրա, պետք է հեռանա նրա հետ միասին։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հենց նոր կորցրել է իշխանությունը, սլովակ Հանեզ Յանշան կարող է հետևել նրան,և Արևելյան Եվրոպայում նոր ավտոկրատիաները պարտադիր չէ, որ հաջողության օրինակ հանդիսանան»,-գրել է պարբերականը։

Վարշավայից հնչող հայտարարությունների համաձայն, այնտեղ հաշվարկել են, որ հաջորդ տարի իշխանությունը փոխվելու է ԵՄ առանցքային երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում, և դա էականորեն կնվազեցնի Բրյուսելի ճնշումը Լեհաստանի վրա։Չի բացառվում, որ դա է առաջացրել Լեհաստանի իշխող քաղաքական ուժի հետաքրքրությունը Լե Պենի նկատմամբ։ Նա, իհարկե, տեղը տեղին արտահայտվել է եվրոբյուրոկրատների հասցեին, բայց նա անորոշ «թշնամի է»։ Նրան ի վիճակի է խանգարել նույն աջակողմյան դաշտում խաղացող որևէ մրցակից։ Դա հրապարակախոս Էրիկ Զեմուրն է, որի համար Մարին Լե Պենը անհաջողություն և երկրորդ փուլ դուրս գալու անկարողություն է կանխագուշակել։

Ըստ հոդվածագրի՝ նրանց միջև  կոֆլիկտային այդ իրավիճակը ձեռնտու է Էմանուիլ Մակրոնին, թեպետ լեհական Rzeczpospolita -ն կարծում է, որ սա «պետք է, որ ահավոր տպավորություն թողներ Սենի վրա», քանի որ «Մորավեցկու ժեստն ազդակ է, որ Լեհաստանի վարչապետն ակնհայտորեն խաղադրույքներ է կատարում  2022 -ի գարնանը անցկացվելիք ընտրություններում Մակրոնի հիմնական մրցակցի վրա»։

Մակրոնն ինքը Բրյուսելի գագաթնաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ«անկեղծ զրույց » է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ։ Ինչպես նաև ընդգծել է, որ Եվրոպան Լեհաստանից սպասում է «կոնկրետ ժեստեր», որոնք կարող են հանգուցալուծել ԵՄ-Վարշավա վեճը՝ առանց Լեհաստանի մայրաքաղաքի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության։

Ըստ հոդվածագրի՝ միանգամայն հավանական է, որ Փարիզը սպասում է Գերմանիայում կառավարության ձևավորմանը։ Ըստ բրիտանական մամուլի՝ Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչական մարմնում համոզված են, որ Մերկելի հեռանալուց հետո գերմանացիների դիրքերը ԵՄ-ում կթուլանան և նրա տեղը կզբաղեցնի Ֆրանսիան։

«Այնպես որ Մակրոնը մինչև վերջ կանտեսի Լե Պենի «ինքնագործունեությունը»։ Բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիայի գործող նախագահը կմոռանա Լեհաստանի գործող իշխանության հետ նրա դեմարշը։ Պարզապես, վրեժը խորտիկ է, որը պետք է մատուցել սառը վիճակում։ Իսկ «լեհական հարցը» դեռ կարգին չի էլ հովացել»,-ամփոփել է հոդվածագիրը։