Գիտենք՝ ինչու ընդդիմությունը այնպես արեց, որ դահլիճում հիմա չլինի

Գիտենք՝ ինչու ընդդիմությունը այնպես արեց, որ դահլիճում հիմա չլինի

«Ընդդիմությունը առիթը օգտագործեց, որպեսզի հիմա իրենք դահլիճ չգան։ Կարո՞ղ եք գուշակել, թե ինչու ընդդիմությունը այնպես արեց, որ իրենք այսօր դահլիճ չգան։ Այդպես արեցին, քանի որ այսօր կառավարության հետ հարցուպատասխան կա ու այսօր այստեղից ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, որ իրավիճակը լարվի»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Միջանցքում անգամ փորձեցին իրավիճակը լարել։ Ի դեպ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել անվտանգության աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար։ Ուզում եմ հորդորել իմ գործընկերներին, որ չտրվեն սադրանքներին»,- հավելեց նա։