Ապրեց Սուրբ կյանքով ու մահացավ սրբորեն

Ապրեց Սուրբ կյանքով ու մահացավ սրբորեն

97 տարեկանում կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հայրը՝ Սարգիս Տեր-Գուլանյանը։ Մարդ, ով ապրեց արդար, ազնիվ և արժանապատիվ կյանք, և երևի Աստված փոխհատուցեց՝ շնորհելով գրեթե մի ամբողջ դար ապրելու իրավունք։ Նա հարուստ ժառանգություն է թողել՝ 6 զավակ, 18 թոռ, 32 ծոռ, և մեկ թոռան թոռ, ով ընդամենը 40 օրական է։ Նրա թոռնուհիներից մեկը՝ Մարիամը, ով ապրում է Փարիզում և այս օրերին չէր կարող ներկա լինել հրաժեշտի արարողությանը, երազում տեսել է պապին և գրել․․․


«Այս գիշեր պապիկս մոտս եկավ, երազ էր, թե տեսիլք, չեմ կարող ասել...անհանգիստ էի գիշերը, չէի կարողանում քնել, աչքերս բացեցի ու ներկայություն զգացի ու տեսնեմ պապիկս կողքս նստած է... մի տեսակ տագնապով վեր թռա ու հարցրեցի՝ պապիկ ջան ի՞նչ ես անում էստեղ նստած....ասաց՝ եկել եմ հրաժեշտ տամ, բալիկ ջան, դու հանգիստ քնի, ես էստեղ նստեմ կարոտս անեմ, բալիկս... Երկար նստեց կողքս պապիկս...հետո կտրուկ վեր կացավ, ասաց՝ դե ես գնացի, բալիկս... Ասում եմ՝ բայց ո՞նց ես գնալու պապի ջան, էս գիշերով, օտար երկրում, սպասի կլուսանա, հետո միասին կգնանք: Ասաց՝ չէ, ինձ համար մի մտածի, ձագս, ես ճանապարհը գիտեմ, ոնց որ եկել եմ, տենց էլ կգնամ, դու հանգիստ էղի, բալես, եկա տեսա, որ ապահով տեղ ես, ես էլ ապահովցա, ձագս...հիմա գնամ: Պապս գրկեց ինձ ամուր, շուռ եկավ ու գնաց, ամեն մի քայլը լուսավորում էր իր ճանապարհը, իսկ ճանապարհի վերջում լուսահոգի տատիկս իրեն էր սպասում... Պապս բռնեց տատիս ձեռքը, նայեց ուշադիր, ասաց՝ էս ինչ գեղեցիկ ես Ռոզա ջան, ոնց որ առաջին օրը, որ քեզ տեսա, էդպես գեղեցիկ ես... ու նրանք միասին գնացին դեպի անմահություն, այնտեղ, որտեղ ամեն ինչ նորից սկսվում է...որտեղ նորից են ծնվում, նորից են սիրահարվում ու նորից ապրում... Իմ Սարգիս պապիկը Սուրբ մարդ էր, այնքան խաղաղ ու հանգիստ ապրեց, վեց որդի ուներ, վեց հարս, տասնութ թոռ, նույնիսկ մեկ կոռ (թոռի թոռը ծնվեց) ունեցավ վերջերս, որն իր երազանքն էր.... ասում էր՝ կոռ ունենամ ու հանգիստ գնամ... Պապիկս ամենուր խաղաղություն էր բերում իր հետ, երբեք ոչ ոքի չէր խրատում, չէր նեղացնում, երբեք...ինքն իր օրինակով էր ապրել սովորեցնում...ուներ իր չգրված օրենքները՝ ազնիվ եղիր, քո քրտինքով փող վաստակիր, պարտաճանաչ եղիր, ուրիշ մարդկանք կյանքին մի խառնվիր, վատություն մի արա մարդկանց, որ գիշերը հանգիստ գլուխդ բարձին դնես...ինքն այդպես ապրեց, ապրեց մինչև 97 տարեկան, ոչ մի հիվանդություն չուներ, պարզապես գնալու ժամանակն էր, իրեն սպասում էին այնտեղ... իսկ իմ Սարգիս պապիկը շատ պարտաճանաչ էր ու ոչ ոքի չէր ուզում նեղացնել, ոչ ոքի....բախտավոր մարդ էր, ապրեց Սուրբ կյանքով ու մահացավ Սրբորեն՝ առանց ցավ, առանց հիվանդություն, պարզապես քնեց ու քնի մեջ սկսվեց նրա ուղղահայաց ճանապարհորդոթյունը.... Այո ելքն այնտեղ է, որտեղ և մուտքը...այո, իմ Սարգիս պապիկը ֆիզիկապես չկա այլևս, բայց ես հագիստ եմ իր համար, գիտեմ որ պապիկս ապահով տեղում է, ապահով ձեռքերում է՝ տատիկիս հետ… արժանապատիվ կյանք ապրեց, ոչ ոքի նեղություն չտալով և հեռացավ այդպես՝ ոչ ոքի նեղություն չտալով... Երազիցս հետո ատավոտյան շուտ զանգեցի մամայիս, հարցնում եմ՝ մամ պապիկը մահացե՞լ է,ու սպասում եմ անհամբեր, որ ասի, չէ բալես, պապիկդ լավ է, բայց... ցավոք մամայիս պատասխանը եղավ՝ հա, բալես... Այսօր առաջին անգամ տեսա Ֆրեդին լացելուց, հա, ինքը շատ էր սիրում իմ Սարգիս պապիկին, ու ազգությունը կապ չունի, մարդկանց հոգիներն են խոսում իրար հետ՝ հոգու լեզվով... Գրում եմ ու արցունքները թափվում են իրենք իրենց...աղջիկս՝ Մարիս, անընդհատ կողքս է, երբ հասկացավ, թե ինչի ա մաման լացում, ասաց՝ մամ ջան, մի լացի, երբ ուզենաս տենես պապիկիդ, նայի երկնքին, ինքն ընտեղ ա, նայի տես, հիմա քեզ ա նայում... այո երեխաները միշտ ճշմարտությունն են ասում, ախր նրանք ամենամոտն են Աստծոն... Պապիկ ջան, սիրում եմ քեզ, քեզ բարի ճանապարհ, հոգիդ թող լուսերի մեջ լինի... կկարոտեմ քեզ շատ...։