Չեխիան բացում է իր սահմանները պատվաստված տուրիստների համար

Չեխիան բացում է իր սահմանները պատվաստված տուրիստների համար

Մայիսի 15-ից Չեխիան բացում է իր սահմանները ԵՄ-ի երկրներից Չեխիա ժամանող այն տուրիստների համար, ովքեր պատվաստում են անցել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին։ Ըստ հաղորդման, ներկայումս Չեխիա մուտք գործելու համար հարկավոր կլինի միայն կորոնավիրուսի թեստավորման բացասական պատասխան եւ տնային ինքնամեկուսացում, նախքան նման թեստավորման անցնելը։ Տուրիստական այցելությունները արգելված են։