Հայ-ադրբեջանական ծեծկռտուքներ Մոսկվայում

Հայ-ադրբեջանական ծեծկռտուքներ Մոսկվայում

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը երեկ ուշ գիշերվանից տեղադրում է ադրբեջանցիների կողմից Մոսկվայի տարբեր շրջաններում ծեծված հայի  նկարը և տեղեկույթ՝ անգլերենով, որ մայրաքաղաքի Բրատիսլավսկայա մետրոյի կայարանի մոտ հայկական համարներով մեքենաները ջարդուխուրդ են արվել ադրբեջանցիների կողմից։ Մարիամը այս դեպքերից դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում հայտնում էր մտավախություն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է Ռուսաստան և Ռուսաստանի մայրաքաղաք։  
  
Երեկ մոսկովյան «Օմոնը» ձերբակալել է 50 ադրբեջանցու, իսկ ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը հանդիպումներ ունեցավ հայ և ադրբեջանական համայնքների հետ։
 

Հիշեցնենք, որ հայերն էլ տարբեր տեղերում ծեծել և ստորացրել են ադրբեջանցիների։ Այս տեսանյութերը երեկ ակտիվորեն տարածում էին և շատ լրատվականներ։ Այդ թվում՝ «Հրապարակը» զերծ մնացինք դրանք հրապարակելուց։ Իսկ շատ օգտատերրլ  էլ կոչ արեցին դադարեցնել «ադրբեջանցի ծեծելը»։

Կից ներկայացնում ենք «Ադրբեջանցիները հայերի որս են սկսել» վերնագրով տեսանյութը։