Իշխանության փոխարեն ունենք այն, ինչ ունենք

Իշխանության փոխարեն ունենք այն, ինչ ունենք

Ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանում իշխանություն չկա: Իշխանությունն այս հարցով առանձնապես չի վիճում ընդդիմության հետ: Այստեղից երկու հետևություն կարելի է անել` կամ իշխանությունը համաձայն է ըննդդիմության տեսակետին և կամ չի ցանկանում վիճել, որպեսզի իր դատարկությունը չերևա: Հասկանալի է, չէ՞, պիտի ասեն` նախկիններ, նախկիններ, իսկ դա այլևս ակտուալ չէ: Մյուս կողմից էլ իշխանությունից լավ ոչ ոք չի զգում, որ հողը փախչում է նրա ոտքի տակից: Չէի ասի, թե ընդդիմությունն է դրա միակ մեղավորը: Դրա բուն մեղավորը, թիվ մեկ պատասխանատուն, ինչպես ասում են, հիենց ինքը` իշխանությունն է, որ այսօր գոյություն ունի միայն դե յուրե: Դե ֆակտո իշխանություն չկա Հայաստանում:
Հարց կարող է առաջանալ` այդ դեպքում ի՞նչ ենք հասկանում ՀՀ իշխանություն ասելով: Դա արդեն ճաշակի հարց է, սիրելի բարեկամներ: Դուք հասկանում եք մի բան, ես` բոլորովին այլ: Ինձ համար սա մեղրի կարասն ընկած ՔՊ-շնիկների խունտա է: Ինչքան ուժային կառույցներ ունեն, շարել են կճճուճի շուրջը և պարունակությունը լափում են` ով ինչպես կարողանում է, ով ինչքան կարողանում է:

Մի շատ կարգին ընդդիմադիր երիտասարդ կա մեր շարքերում: Մի քիչ սրտից թույլ է, բայց թունդ ընդդիմադիր է, ինձնից էլ թունդ: Կուսակցություն ունի, ի դեպ: Ընդդիմության երեկվա հանրահավաքից մի քիչ նեղված էր, թե ինչ, Ֆեյսբուքում գրել էր, որ ընդդիմությունը ճիշտ չէ, երբ հայտարարում է, որ Հայաստանում իշխանություն չկա:Հարցնում էր` բա ովքե՞ր են օրենքներ ընդունում, օրենքներ փոխում, մարդ բռնում, մարդ ազատում, արտասահմանյան գործուղումների մեկնում, պաշտոններ բաժանում, եթե իշխանություններ չկան: Այնպես որ, խորհուրդ է տալիս ընդդիմությանը, փոխեք ձեր լեքսիկոնը, Հայաստանում լավ էլ իշխանություն կա: Բնականաբար չէի կարող համաձայնել այս տեսակետին, ինչպես նաև այն պնդումներին, թե Հայաստանում կա մեկ մարդու իշխանություն: Նորից եմ կրկնում` ինձ համար Հայաստանում կա ՔՊ-շնիկների մի խունտա, որը ոչ մի կերպ չի կարող նույնացվել որևէ, նույնիսկ ամենավատ իշխանության հետ:

Իշխանությունը լուրջ բան է: Ո՞նց կարող է Հովիկ Աղազարյանը իշխանություն լինել, կամ Վահագն Հովակիմյանը, կամ Անդրանիկ Քոչարյանը, կամ աներորդի Հրաչը, կամ Լուլուն, կամ... Նիկոլը: Սրանք ճիշտ այնքանով են իշխանություն, որքանով էկոնոմիկայի նախարար է Քերոբյանը, որքանով Պնախարար է Պապիկյանը, որքանով գիտության ու կրթության նախարար է Դումանյանը, որքանով առողջապահության նախարար է էն աղջիկը և այսպես շարունակ: Ես գուցե համաձայնեի, եթե ասեիք, որ այս բոլորը Նիկոլի շուրջը հավաքված, նրանից կախված մի խումբ մարդիկ են, որոնք պատահաբար ընկել են կարասն ու լափում են: Բայց դա հենց խունտայի օրենքն է, իսկ խունտան շատ հեռու է իշխանություն լինելուց:

Քիչ չեն ազնիվ մարդիկ, որ պնդում են, թե սա մեկ մարդու իշխանություն է և այդ մեկ մարդը Նիկոլն է: Ոչ, սիրելիներս, սա մեկ մարդու իշխանություն չէ: Նիկոլին չշփոթեք ոչ Խորհրդային Միության ղեկավարների, ոչ Քադդաֆիի, ոչ Սադդամ Հուսեյնի ոչ էլ որևէ այլ միապետի հետ: ԽՍՀՄ-ը, Լիբիան, Իրաքը, բազմաթիվ այլ երկրներ, որոնցում իսկական տիրաններ են իշխել, եղել են հզոր պետություններ` ամուր իշխանությամբ: Ո՞վ կարող էր Ստալինի ժամանակ հայտարարել, որ ԽՍՀՄ-ը փալաս է: Բոլորն էին դողում ԽՍՀՄ-ից: Սադդամ Հուսեյնի պետությունը կործանեցին աշխարհի ամենաուժեղ բանակներով միայն: Լիբիան փալաս դարձրին` Քադդաֆիին բզիկ-բզիկ անելով միայն: Իսկ Ի՞նչ է Հայաստանն այսօր. փալաս` միապետ հռչակված Նիկոլի օրոք, փալաս` Նիկոլի ձեռքով, փալաս` Նիկոլի ապիկարության պատճառով, փալաս` ցանկությամբ, փալաս` Նիկոլի ու նրա խունտայի ընչաքաղցության պատճառով: ԿԺԴՀ-ում էլ Կիմ Չեն Ընն է միապետ: Մեկ մարդու իշխանություն է այնտեղ: Իմացաք, չէ՞ ինչպես պատասխանեց ԱՄՆ-ին ու վերջինիս հետ համագործակցող Հարավային Կորեային: Իսկ հիմա փորձե հիշել Նիկոլի մի այդպիսի պատասխան Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, որոնք շատ դուզ, ինչպես էշին կդիմեին, խոսում են մեր ժողովրդի ու մեր պետության հետ: Նիկոլը պետք է իշխանություն լինի, պետք է իշխանություն ունենա, որ կարողանա պատասխանել: Չունի: Հայաստանում իշխանություն չկա, որ Նիկոլի բերանը լեզու դնի և ստիպի հակադարձել:

Ես այսպես եմ պատկերացնում իրավիճակը: Եթե կան այլ կարծիքներ, գրեք` քննարկենք: Կողքից դրանց կորտեժներին նայելով չի էլի, որ նայենք ու ասենք` Հայաստանում իշխանություն կա: Էս քանդված երկրում, այ քեզ հաջողություն, Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետույքը աշխատասենյակ պետք է հասցնեն 21,5 միլիոն արժողությամբ վերելակով: Իսկ դուք ասում եք իշխանություն կա, կա իշխանություն: