Շավարշ Կարապետյանի անունով մոլորակ է անվանակոչվել

Շավարշ Կարապետյանի անունով մոլորակ է անվանակոչվել

Հայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի դուստրը՝ Զառա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում տրվել է հավաստագիր, որով Շավարշ Կարապետյանի անունով անվանակոչվել է մոլորակ, ըստ Միջազգային աստղագիտական միության 1986 թվականի սեպտեմբերի 18-ի՝ մոլորակների անվանակոչման կոմիտեի որոշման։ Փոքր մոլորակների կատալոգում մոլորակը գտնվում է #3027 համարի ներքո եւ կրում է «Շավարշ» անունը։

Հիշեցնենք, որ Շավարշ Կարապետյանը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել էր թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։