Նախագահը վաղը կընդունի ՀՓՇ անդամներին

Նախագահը վաղը կընդունի ՀՓՇ անդամներին

Պարոն նախագահ, ունեք անհատական ու ամբողջական պատասխանատվություն՝ երկրում ստեղծված իրավիճակի համար, պարտավոր եք կանգնել Սահմանադրության գլխին ու դիմեք Սահմանադրական դատարան։ Հակառակ պարագայում դուք անձամբ անձնական պատասխանատվություն եք կրում երկրում ստեղծված իրավիճակի համար։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց, որ մարտի 7-ին ՀՀ նախագահը կհանդիպի Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հետ։