Ուրեմն ապաշնորհ ղեկավարություն եք, որ հալալ քրտինքով վճարած փողը տենց եք ծախսում

Ուրեմն ապաշնորհ ղեկավարություն եք, որ հալալ քրտինքով վճարած փողը տենց եք ծախսում

Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ամեն տարի գնում են Իտալիա, այդ նույն ապրանքը տեսնում են, հետո գալիս են այստեղ և Իջևանի «Բերինվուդ» ընկերությունը այդ նույն ապրանքը երկու անգամ թանկ գնում է և տալիս է Կանաչապատման ՀՈԱԿ-ին՝ մեր վճարած հարկերով, հետո ասում եք, թե այն կոռուպցիա չէ։ Եթե կոռուպցիա չէ, ուրեմն ապաշնորհ ղեկավարություն եք, որ հալալ քրտինքով վճարած ժողովրդի փողերն այդպես եք ծախսում: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Երևանի ավագանու նիստին հայտարարել է «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ
Պեդրո Զարոկյանը։

«Քաղաքապետարանի մրցույթներին ոչ մի տնկարան չի մասնակցում:Վերջին 82 միլիոն դրամի մրցույթը և բոլոր մրցույթները հաղթե է Իջևանի «Բերինուոդը»։ Ինչպես է այն ստացվել։ Բանն այն է, որ մյուս երեք մրցակիցները նույնիսկ ձև չեն արել, որ մրցակցում են»,- ասել է նա: