Բենզին է լցրել համագյուղացու վրա եւ վառել․ ադրբեջանական իրականություն

Բենզին է լցրել համագյուղացու վրա եւ վառել․ ադրբեջանական իրականություն

Ադրբեջանի Խաչմազի շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ, բնակիչներից մեկը համագյուղացու վրա բենզին է լցրել եւ վառել։ Ինչպես հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, տուժածը ծանր այրվածքներով տեղափոխվել է Բաքու։ Արարքի ենթադրյալ կատարողը ձերբակալված է։ Իրավապահները սկսել են քննություն դեպքի առնչությամբ։ Մանրամասները պարզվում են։