Աղվան Հովսեփյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց

Աղվան Հովսեփյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի հրատապ արտահերթ դատական նիստ տեղի ունենա։

Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին կքննարկվի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, արդեն մի քանի րոպե է՝ նիստը մեկնարկել է։

Քիչ առաջ Հովսեփյանի պաշտպանները Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրին դատարան։ ՀՀ նախկին գլխավոր դատախազի խափանման միջոցը փոխելու միջնորդության հիմքում դրվել է առողջական վիճակի վատթարացումը և հնարավոր կոմայի նախանշանները։ Գրավի չափը պաշտպանները թողեիցն դատարանի հայեցողությանը։ Այժմ դատարանը հեռացել է խորհդակցական սենյակ որոշում կայացնելու։