Այս խաղողը իմ հայրական տան բակինն է.Արմեն Աշոտյան

Այս խաղողը իմ հայրական տան բակինն է.Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դժվար է Հայաստանում գտնել գեթ մեկ սեփական տուն, որտեղ խաղող չաճի։

Չգիտեմ, քրիստոնեական ուսմունքի, բնակլիմայական պայմանների թե գինեգործության հետևանք է, բայց փաստը մնում է փաստը, որ խաղողի օրհնության օրը ոչ այնքան սեզոնային բերքի, որքան մեր օջախների օրհնության օր է։

Այս խաղողը իմ հայրական տան բակինն է, որ տնկվել և խնամվել է իմ լուսահոգի Եփրեմ պապի կողմից։ Մարդը գնացել է, իր հետևից արդեն ծոռներին թողնելով արևահամ խաղողի համն ու խորհուրդը վայելելու հնարավորությունը։

Թող այս օրով Սուրբ Աստվածածինը պահապան լինի բոլորիս օջախների»։