Քոչարյանի ազատ արձակման որոշումը դուք կկայացնեք․ Քոչարյանի աջակիցները՝ դատավորին

Քոչարյանի ազատ արձակման որոշումը դուք կկայացնեք․ Քոչարյանի աջակիցները՝ դատավորին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ավարտելով իրենց ակցիան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց՝ ժամը 16։00-ին այն վերսկսել են Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ քննվելու է Քոչարյանի եւ գործով մյուս 4 մեղադրյալների գործը։
Մինչ դատաքննության մեկնարկը, նախագահող դատավորն, այս դեպքում՝ Աննա Դանիբեկյանը, պետք է քննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ակցիայի մասնակիցները դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջում են անհապաղ ազատ արձակել Ռ․Քոչարյանին․ «Հարգելի տիկին Աննա Դանիբեկյան, մենք շուրջ 1 տարի համբերատար սպասել ենք այս օրվան եւ վստահ ենք, որ այսօր նախագահ Քոչարյանի ազատ արձակման որոշումը դուք կկայացնեք: Ասում ենք, որ նախագահ Քոչարյանը հերոս է, եւ մեկ րոպե, մեկ ժամ նրա կալանքի տակ մնալը հակասում է ՀՀ օրենքներին եւ ՍԴ որոշմանը»,-հայտարարում են նրանք։