Ոստիկանությունը «Սասնա ծռերից»  69 միլիոն դրամ է պահանջում

Ոստիկանությունը «Սասնա ծռերից»  69 միլիոն դրամ է պահանջում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի է ունենում «Սասնա ծռերի»10 անդամի գործով դատական նիստը։ Նիստին միջնորդություն էին ներկայացրել ամբաստանյալներից մի քանիսը՝ այն հետաձգելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ հանրային պաշտպանները ներկա են եւ կարող են նիստը շարունակել։
Այսօրվա նիստին նախատեսվում է լսել պաշտպանական ճառերը։ Մինչ ճառերին անցնելը, տուժողների ներկայացուցիչ, ոստիկանության իրավաբանը հայցադիմում ներկայացրեց՝ նյութական պահանջի վերաբերյալ։

Իրավաբանը նշեց․ «Ընդհանուր բռնագանձման գումարի չափը կազմում է 69 միլիոն 225 հազար 30 դրամ, այդ գումարը առաջացել է ՊՊԾ գնդի տարածքում հրկիզման եղանակով ոչնչացված ավտոմեքենաներից, շինություններից, այդ գումարը տարածվում է Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդուարդ Գրիգորյանի եւ Սեդրակ Նազարյանի վրա՝ 61 միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ ներառյալ Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի վրա՝ 7 միլիոն դրամի չափով»։ 

Դատավորը նշեց, որ քանի որ հայցադիմումը համապատասխանում է ներկայացված պահանջներին, այն ընդունվում է վարույթ․ «Ոստիկանությունը տուժող է ճանաչված, իսկ նշված անձինք՝  քաղաքացիական պատասխանող»։