Միացյալ Նահանգներում անկարգությունների հետեւանքով զոհվել է 11 մարդ

Միացյալ Նահանգներում անկարգությունների հետեւանքով զոհվել է 11 մարդ

Առնվազն տասնմեկ մարդ է զոհվել Միացյալ Նահանգներում վերջին օրերին ընթացող բողոքի եւ անկարգությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Մարդկային կորուստներ եղել են Դիթրոյտում, Չիկագոյում, Օմահիում, Դեւենպորտում, Օքլենդում, Լուսիվիլում։ Զոհերի մեծ մասը աֆրոամերիկացիներ են։ Տուժածների թիվը հաշվվում է հարյուրներով։ Տուժածների հստակ թիվը հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ բողոքի ակցիաներ են ԱՄՆ 40 խոշոր քաղաքներում եւ բնակավայրերում։ Նյու-Յորքում պարետային ժամ է սահմանվել, թեեւ այն հաշվի առնող պարզապես չկա։