Ոչ մի կեղծավոր խոսք

 Ոչ մի կեղծավոր խոսք

Լույս է տեսել Արտակ Բարեղամյանի «Հիշողության բավիղներում» գիրքը։ Արտակ Բարեղամյանը բազմափորձ լրագրող-խմբագիր է, ով շուրջ 15 տարի զբաղվել է լրագրողական աշխատանքով եւ 1996-ին հայտնվելով ԱՄՆ-ում շարունակել է գրել, ստեղծագործել։ 2001-2002 թվականներին նա Լոս Անջելեսում հիմնադրել եւ վարել է «Կռունկ Հայաստանի» հեռուստահանդեսը։ Բայց այս տարիներին չի կտրել հայրենիքի հետ կապը՝ ոչ միայն պարբերաբար այցելել է, այլեւ Հայաստանում է տպագրել իր գրքերը, այդ թվում եւ վերջին գիրքը, որը գրքի խմբագիր Յուրի Դավթյանը բնութագրել է այսպես․ «Անկեղծություն եւ անմիջականություն։ Կեղծավոր ոչ մի խոսք։ Պաթետիզմի, կեղծ հայրենասիրության իսպառ բացակայություն»։

Նաեւ կարելի է ավելացնել՝ կարոտ հայրենիքի հանդեպ։

2002 թվականին Սան Ֆրանցիսկոյում Արտակ Բարեղամյանը գրել է․

Հայաստան
Հեռուներում այս անլուր,
Դարձած կարոտ, դարձած հուշ,
Որպես հողիդ մի փշուր,
Քեզ եմ տենչում իմ երկիր․․․