Շները երեխայի են հոշոտել

Շները երեխայի են հոշոտել

Ռուսաստանի Տոմսկ քաղաքում երկու շուն հոշոտել են մեկամսեկան երեխայի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 13-ին։ Ըստ տեղի ոստիկանության փոխանցած տեղեկությունների, կինը փետրվարի 13-ի կեսօրին դուրս է եկել տանից բակ՝ երեխային թողնելով մահճակալում։ Տանը նաեւ երկու շուն է եղել։ Հետ վերադառնալով, նա տեսել է, երեխային հյուրասենյակի բազմոցին՝ բազմաթիվ վնասվածքներով, որոնք նման են շան կծոցների։ Ստացած վնասվածքներից երեխան մահացել է հաջորդ օրը, թեեւ հոսպիտալացվել էր նույն օրը։ Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ կյանքին զրկելու հատկանիշներով։ Պարզվում են դեպքի մանրամասները։